Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. «ճիշտ տրամադրված» մարդկանց օգնենք աշակերտ դառնալ

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. «ճիշտ տրամադրված» մարդկանց օգնենք աշակերտ դառնալ

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Եհովան աճեցնում է ճշմարտության սերմերը, որոնք ցանվում են հավիտենական կյանքի հանդեպ «ճիշտ տրամադրված» մարդկանց սրտերում (Գրծ 13։48; 1Կթ 3։7)։ Իսկ մենք համագործակցում ենք նրա հետ, երբ ծառայության ժամանակ մեր ուժերը կենտրոնացնում ենք, որ գտնենք նրանց, ովքեր կկիրառեն իրենց սովորածը (1Կթ 9։26)։ Աստվածաշունչ ուսումնասիրողները պետք է հասկանան, որ մկրտությունը անհրաժեշտ է փրկվելու համար (1Պտ 3։21)։ Մենք օգնում ենք նրանց դառնալ Հիսուսի աշակերտ՝ սովորեցնելով փոփոխություններ անել իրենց կյանքում, քարոզել, ուսուցանել և իրենց կյանքը նվիրել Եհովային (Մթ 28։19, 20

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Հիշեցրու Աստվածաշունչ ուսումնասիրողներին, որ իրենց ուսումնասիրության նպատակը Եհովային «ճանաչելն» ու նրան հաճեցնելն է (Հվ 17։3

  • Օգնիր նրանց, որ հոգևորապես առաջադիմեն՝ հաղթահարելով տարբեր խոչընդոտներ, օրինակ՝ ձերբազատվեն վատ սովորություններից և հեռու մնան վատ ընկերակցություններից։

  • Զորացրու և քաջալերիր ուսումնասիրողներին թե՛ նրանց մկրտությունից առաջ, թե՛ հետո (Գրծ 14։22

ԴԻՏԻՐ «ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ ԿՕԳՆԻ ՔԵԶ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Անհատը գուցե ի՞նչ վախեր ունենա, որոնք կարող են նրան հետ պահել Եհովային նվիրվելուց և մկրտվելուց։

  • Երեցներն ինչպե՞ս կարող են Աստվածաշունչ ուսումնասիրողներին օգնել հոգևորապես առաջադիմելու։

  • Ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին Եսայիա 41։10 համարից։

  • Ո՞ր հատկությունները կօգնեն մեզ ծառայելու Եհովային նրան ընդունելի ձևով, չնայած որ անկատար ենք։

Ինչպե՞ս ենք համագործակցում Եհովայի հետ աշակերտներ պատրաստելու գործում