Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Առաջին դարի մի ժողով ուշադիր լսում է, մինչ ընթերցվում է կառավարիչ մարմնի կայացրած որոշումը

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԳՈՐԾԵՐ 15, 16

Միաձայն որոշում՝ հիմնված Աստծու Խոսքի վրա

Միաձայն որոշում՝ հիմնված Աստծու Խոսքի վրա

Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես լուծվեց այս խնդիրը։

15։1, 2 —  Խոնարհ և համբերատար լինենք։ Պողոսն ու Բառնաբասը ոչ թե փորձեցին ինքնուրույն լուծել խնդրահարույց հարցը, այլ առաջնորդության համար Եհովայի կազմակերպությանը դիմեցին։

15։28, 29 —  Վստահենք Աստծու կազմակերպությանը։ Ժողովը վստահ էր, որ Եհովան խնդրին լուծում կտա իր սուրբ ոգու և Հիսուս Քրիստոսի միջոցով։

16։4, 5 —  Հնազանդվենք։ Երբ ժողովները հետևում էին կառավարիչ մարմնի տված առաջնորդությանը, հոգևորապես ամրանում էին։