Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. ճկուն լինենք

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. ճկուն լինենք

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Օծյալները և «ուրիշ ոչխարները» բոլոր մարդկանց հրավիրում են վերցնելու «կյանքի ջուրը ձրի» (Հտն 22։17)։ Այս այլաբանական ջուրը ներկայացնում է այն ամենը, ինչ Եհովան տրամադրել է հնազանդ մարդկանց մեղքից ու մահից ազատելու համար։ Տարբեր սովորույթներ և կրոնական հավատալիքներ ունեցող մարդկանց օգնելու համար մենք պետք է «հավիտենական բարի լուրը» այնպես ներկայացնենք, որ այն գրավի յուրաքանչյուր մարդու սիրտ (Հտն 14։6

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Ընտրիր այնպիսի թեմա և աստվածաշնչյան համար, որ գրավիչ կլինի քո տարածքի մարդկանց համար։ Կարող ես ընտրել զրույցների օրինակներից մեկը կամ օգտագործել այլ տարբերակ, որը արդյունավետ է եղել։ Ո՞ր թեմաները և ո՞ր սուրբգրային համարներն են մարդիկ ավելի հետաքրքրությամբ լսում։ Կա՞ այնպիսի թարմ նորություն, որի մասին մարդիկ շատ են խոսում։ Ի՞նչը կհետաքրքրի տղամարդկանց, և ի՞նչը՝ կանանց։

  • Մարդկանց ողջունիր այնպես, ինչպես ընդունված է քո տարածքում, ինչպես նաև հաշվի առ ընդունված սովորությունները (2Կթ 6։3, 4

  • Տեղեկացիր, թե «Ուսուցանելու գործիքների արկղում» ինչ հրատարակություններ և տեսանյութեր ունենք, որոնք կարող ես ներկայացնել հետաքրքրություն ցույց տվող անհատին։

  • Բեռնիր նյութեր այն լեզուներով, որոնցով խոսող մարդկանց, հնարավոր է, հանդիպես քո տարածքում։

  • Բնակչի կարիքներին համապատասխան փոխիր զրույցիդ թեման (1Կթ 9։19–23)։ Օրինակ՝ ի՞նչ կասես, եթե իմանաս, որ բնակչի հարազատը վերջերս մահացել է։

ԴԻՏԻՐ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ի՞նչ թեմա էր ընտրել քարոզիչը, որ զրուցեր բնակչի հետ։

  • Բնակչի կյանքում ի՞նչ իրավիճակ էր ստեղծվել։

  • Աստվածաշնչյան համարներից ո՞ր մեկն էր ամենահարմարը այդ իրավիճակում և ինչո՞ւ։

  • Ինչպե՞ս ես հարմարեցնում մատուցումդ քո տարածքում ապրող մարդկանց կարիքներին։