Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երկիրը «կուլ տվեց.... գետը»

Երկիրը «կուլ տվեց.... գետը»

Պատմության ընթացքում երբեմն աշխարհիկ իշխանությունները օգնել են Եհովայի ժողովրդին (Եզր 6։1–12; Եսթ 8։10–13)։ Այսօր էլ տեսնում ենք, թե ինչպես է «երկիրը»՝ այս աշխարհի որոշ ազդեցիկ մարդիկ կամ խմբավորումներ, որոնք համեմատաբար ավելի ողջամիտ են, կուլ տալիս «գետը»՝ հալածանքը, որը հրահրում է «վիշապը»՝ Բանսարկու Սատանան (Հտն 12։16)։ «Փրկություն տվող Աստված» Եհովան կարող է երբեմն մղել մարդկային ղեկավարներին օգնության հասնել իր ժողովրդին (Սղ 68։20; Առ 21։1

Իսկ եթե բանտարկված ես քո հավատի համար, ի՞նչ հույս կարող ես ունենալ։ Երբեք մի կասկածիր, որ Եհովան իր աչքը քեզ վրա է պահում (Ծն 39։21–23; Սղ 105։17–20)։ Համոզված եղիր, որ քո հավատը կվարձատրվի, և հիշիր, որ քո անարատությամբ քաջալերում ես ողջ աշխարհում ապրող հավատակիցներիդ (Փպ 1։12–14; Հտն 2։10

ԴԻՏԻՐ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎՈՒՄ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ինչո՞ւ էին տարիներ շարունակ հազարավոր եղբայրների բանտարկում Հարավային Կորեայում։

  • Դատական ի՞նչ որոշումներ նպաստեցին, որ որոշ եղբայրներ վաղաժամկետ ազատ արձակվեն։

  • Մենք ինչպե՞ս կարող ենք օգնել ամբողջ աշխարհի մեր այն եղբայրներին, որոնք ներկայումս բանտարկված են իրենց հավատի համար։

  • Ինչպե՞ս պետք է օգտագործենք այն ազատությունը, որն այժմ ունենք։

  • Ցանկացած դատական հաղթանակ, որ ձեռք ենք բերում, ո՞ւմ շնորհիվ է։

Ինչպե՞ս եմ օգտագործում իմ ազատությունը