Դասեր՝ բորոտության մասին օրենքներից
Բորոտությանն առնչվող օրենքների հիմքում ընկած սկզբունքներից ի՞նչ կարող ենք սովորել մեր հոգևոր առողջությունը պահպանելու վերաբերյալ։
-
Եհովան քահանաներին սովորեցրել էր, թե ինչպես կարող են արագ ախտորոշել բորոտությունը։ Այսօր քրիստոնյա հովիվները արագ օգնության են հասնում նրան, ով հոգևոր աջակցության կարիք ունի (Հկ 5։14, 15)։
-
Իսրայելացիները պետք է ոչնչացնեին ցանկացած բան, ինչը վարակված էր բորոտությամբ։ Դա հարկավոր էր անել, որ վարակը չտարածվեր։ Քրիստոնյան նույնպես պետք է պատրաստ լինի հրաժարվելու անգամ այն բաներից, որոնք թանկ են իր համար, բայց կարող են մեղքի տանել իրեն (Մթ 18։8, 9)։ Այդ բաների թվում կարող են լինել ինչպես սովորություններն ու զվարճությունները, այնպես էլ ընկերները։
Քրիստոնյան ինչպե՞ս կարող է ցույց տալ, որ շատ է ուզում՝ Եհովան օգնի իրեն