Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Շարունակենք օգտագործել մեր ամսագրերը

Շարունակենք օգտագործել մեր ամսագրերը

Սկսած 2018 թ.-ից՝ հանրության համար նախատեսված մեր ամսագրերի յուրաքանչյուր թողարկում նվիրված է եղել մի թեմայի։ Այդ բոլոր ամսագրերը «Ուսուցանելու գործիքների արկղի» մեջ են մտնում։ Ուստի մենք դրանք միշտ կարող ենք օգտագործել քարոզչական ծառայության ժամանակ։ Կարող ենք նաև մեզ հետ վերցնել գնումների գնալիս կամ ճանապարհորդելիս։ Այդ ամսագրերը նախատեսված չեն Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու համար, բայց դրանց միջոցով հնարավոր է մարդկանց մեջ հոգևոր բաների հանդեպ հետաքրքրություն արթնացնել։

Զրույց սկսելուց և սուրբգրային համար կարդալուց հետո կարող ես հիշատակել այն ամսագրի մասին, որի թեման, ըստ քեզ, կհետաքրքրի զրուցակցիդ։ Օրինակ, եթե նա ցանկացել է զրուցել ընտանիքի թեմայով, կամ եթե նրան հետաքրքրել է, թե ինչպես կարելի է մեղմել վիշտը կամ էլ հաղթահարել սթրեսը, ապա կարող ես ասել. «Վերջերս այդ թեմայով մի հետաքրքիր հոդված եմ կարդացել, դեմ չե՞ք լինի, որ ցույց տամ այն»։ Եթե մարդու մեջ հետաքրքրություն ես նկատում, կարող ես նրան տալ ամսագրի տպագիր օրինակը կամ էլ ուղարկել էլեկտրոնային տարբերակը. դա կարելի է անել առաջին իսկ զրույցի ժամանակ։ Թեև մեր առաջնային նպատակը ամսագրեր տարածելը չէ, սակայն դրանք կարող են մեծապես օգնել, որ գտնենք այն մարդկանց, ովքեր պատրաստ են գործել իրենց լսածի համաձայն (Գրծ 13։48

2018

2019

2020

 

Ձեր տարածքի մարդկանց ավելի շատ ո՞ր թեմաներն են հետաքրքրում