Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ցանկանո՞ւմ ես սովորել Թագավորության քարոզիչների դպրոցում

Ցանկանո՞ւմ ես սովորել Թագավորության քարոզիչների դպրոցում

23–65 տարեկա՞ն ես, լիաժամ ծառայության մե՞ջ ես և լավ առողջությո՞ւն ունես, հնարավորություն ունե՞ս ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի շատ կարիք կա։ Եթե այո, ապա կարո՞ղ ես մտածել Թագավորության քարոզիչների դպրոցի դիմում լրացնելու մասին։ Այդպիսի դիմում արդեն հազարավոր ամուսնական զույգեր, ամուրի եղբայրներ ու քույրեր են լրացրել։ Սակայն մենք ամուրի եղբայրների կարիք դեռ շատ ունենք։ Խնդրիր Եհովային, որ քո մեջ՝ իրեն հաճեցնելու և իր Որդուն ընդօրինակելու ավելի մեծ ցանկություն առաջացնի (Սղ 40։8; Մթ 20։28; Եբ 10։7)։ Ապա մտածիր, թե ինչպես կարող ես կրճատել աշխատանքային ժամերդ կամ ընտանեկան պարտականություններդ, որ հնարավորություն ունենաս սովորելու այդ դպրոցում։

Ծառայության մեջ ի՞նչ դռներ են բացվում աստվածապետական այս կրթությունը ստացած շրջանավարտների առաջ։ Նրանցից ոմանք նշանակվել են, որ ծառայեն օտարալեզու տարածքներում կամ մասնակցեն մեծ քաղաքներում կազմակերպվող հատուկ հրապարակային վկայությանը։ Ոմանք էլ հետագայում նշանակվել են ծառայելու որպես շրջանային վերակացուի փոխարինող, շրջանային վերակացու կամ միսիոներ։ Եթե մտածում ես ծառայությունդ ընդլայնելու մասին, թող որ քո մեջ էլ արթնանա այն ոգին, որն ուներ Եսայիա մարգարեն, ով ասաց. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր» (Ես 6։8

ԴԻՏԻՐ «ԴԱՇՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐ. ՀՆՁԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ինչպե՞ս են ընտրվում միսիոներները։

  • Ի՞նչ գործ են նրանք անում։

  • Որո՞նք են միսիոներ ծառայելու օրհնություններից մի քանիսը։