ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Եհովայի խրատելու կարգին թիկունք կանգնելը սիրո դրսևորում է
Չզղջացող մարդուն ընկերակցությունից զրկելու կարգը նպաստում է, որ ժողովը պաշտպանված լինի, իսկ անզեղջ մեղավորի համար որպես խրատ է ծառայում (1Կթ 5։6, 11)։ Եհովայի հաստատած այդ կարգին թիկունք կանգնելը սիրո դրսևորում է։ Բայց չէ՞ որ, երբ մարդ զրկվում է ընկերակցությունից, դա խոր ցավ է պատճառում բոլորին, այդ թվում՝ նրա հարազատներին և տվյալ որոշումը կայացրած իրավական կոմիտեի եղբայրներին։
Իհարկե դա այդպես է, բայց այդ կարգին թիկունք կանգնելով՝ մենք ցույց ենք տալիս, որ ամեն ինչից առավել կարևոր ենք համարում Եհովայի համբավը և սրբության վերաբերյալ նրա չափանիշները (1Պտ 1։14–16)։ Այդպես մենք նաև սեր ենք դրսևորում ընկերակցությունից զրկվածի հանդեպ։ Այդ խիստ խրատը թեև ցավոտ է, սակայն կարող է «խաղաղության պտուղ բերել» (Եբ 12։5, 6, 11)։ Եթե շփվենք ընկերակցությունից զրկված կամ ընկերակցությունից հրաժարված մարդու հետ, կխանգարենք Եհովային խրատել նրան։ Հիշեք. Եհովան միշտ «չափավորությամբ է ուղղում» իր ծառաներին (Եր 30։11)։ Մենք հույս ունենք, որ այդ անձնավորությունը կվերադառնա մեր ողորմած երկնային Հոր մոտ։ Մեզանից պահանջվում է միայն թիկունք կանգնել Եհովայի խրատելու կարգին և անհրաժեշտ ամեն բան անել, որ Նրա հետ մեր փոխհարաբերությունները ամուր մնան (Ես 1։16–18; 55։7)։
ԴԻՏԻՐ «ԱՄԲՈՂՋ ՍՐՏՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԵՂԻՐ ԱՍՏԾՈՒՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Քրիստոնյա ծնողները ի՞նչ են զգում, երբ իրենց երեխան հեռանում է Եհովայից։
-
Ժողովը ինչպե՞ս կարող է օգնել ընկերակցությունից զրկված մարդու ընտանիքի անդամներին։
-
Աստվածաշնչյան ո՞ր դրվագն է ընդգծում այն ճշմարտությունը, որ Եհովայի հանդեպ նվիրվածությունը պետք է ընտանիքի անդամի հանդեպ նվիրվածությունից ավելի մեծ լինի։
-
Ի՞նչ անելով ցույց կտանք, որ Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը ընտանիքի հանդեպ նվիրվածությունից ավելի խորն է։