ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Լավագույնս օգտագործո՞ւմ ես JW.ORG կայքի այցեքարտը
Մեր քարոզչական գործը շատ հրատապ է, քանի որ մոտենում է մեծ նեղությունը (Առ 24։11, 12, 20)։ Մարդկանց օգնելու համար կարող ենք այցեքարտի միջոցով նրանց ուշադրությունը հրավիրել Աստծու Խոսքի և մեր վեբ կայքի վրա։ Քարտում նշված է կոդ, որի միջոցով հնարավոր է բացել «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը։ Այնտեղ նաև նշված է, որ անհատը կարող է խնդրել ավելի շատ տեղեկություն կամ Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Որոշ մարդիկ չեն ցանկանում գրականություն վերցնել, բայց հետաքրքրվում են մեր կայքով։ Մի՛ վարանիր այցեքարտ տալ այդպիսի մարդկանց։ Բայց այցեքարտը մի՛ տուր նրանց, ովքեր հետաքրքրություն չեն ցուցաբերում։
Օրինակ՝ առօրյա գործերով մի տեղ գնալիս, կարող ես որևէ մեկին առաջարկել այցեքարտը և նրա մեջ հետաքրքրություն առաջացնել՝ պարզապես ասելով. «Ուզում եմ ձեզ մի բան տալ։ Այս այցեքարտում նշված է մի վեբ կայք, որտեղ կան տարբեր թեմաներով անվճար տեղեկություններ և տեսանյութեր» (Հվ 4։7)։ Քանի որ այցեքարտերը փոքր են, կարող ես միշտ քեզ մոտ ունենալ դրանցից և ամեն հարմար առիթի դեպքում օգտագործել։