ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ճշմարիտ քրիստոնյաները բնորոշվում են սիրով. պահպանենք մեր թանկ միասնությունը
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսն աղոթեց, որ իր աշակերտները «կատարելապես մի լինեն» (Հվ 17։23)։ Միասնական մնալու համար մենք պետք է սեր դրսևորենք միմյանց հանդեպ, այնպիսի սեր, որը «վիրավորանքները չի հաշվում» (1Կթ 13։5)։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
-
Ընդօրինակիր Եհովային՝ միշտ լավը փնտրելով մարդկանց մեջ։
-
Մեծահոգաբար ներիր։
-
Խնդիրը լուծելուց հետո այլևս մի՛ անդրադարձիր դրան (Առ 17։9)։
ԴԻՏԻՐ ««ՍԻՐԵՔ ԻՐԱՐ» — ՄԻ՛ ՀԱՇՎԵՔ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Տեսանյութի առաջին մասից ինչպե՞ս է երևում, որ Հելենը «հաշվում էր վիրավորանքները»։
-
Տեսանյութի երկրորդ մասում Հելենն ինչպե՞ս փոխեց իր բացասական մտածելակերպը և դրական տրամադրվածություն զարգացրեց։
-
Ի վերջո Հելենն ինչպե՞ս նպաստեց ժողովի միասնությանը։