Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երիտասարդնե՛ր, Եհովա՞ն է ձեր լավագույն ընկերը

Երիտասարդնե՛ր, Եհովա՞ն է ձեր լավագույն ընկերը

Ըստ քեզ՝ ի՞նչ հատկություններ պետք է ունենա իսկական ընկերը։ Հավանաբար կասես, որ պետք է լինի նվիրված, բարի, մեծահոգի և առատաձեռն։ Եհովան հենց այդպիսի ընկեր է (Ելք 34։6; Գրծ 14։17)։ Նա ուշադիր լսում է աղոթքներդ և պատրաստ է օգնության հասնել, երբ էլ՝ ունենաս նրա կարիքը (Սղ 18։19, 35)։ Նա նաև մեծահոգաբար ներում է սխալներդ (1Հվ 1։9)։ Իսկապես որ, Եհովան հրաշալի ընկեր է։

Իսկ դո՞ւ ինչպես կարող ես ընկեր լինել Եհովայի համար։ Կարդա նրա Խոսքը, որ ավելի լավ ճանաչես նրան։ Վստահիր Եհովային (Սղ 62։8; 142։2)։ Փաստիր, որ թանկ ես համարում այն ամենը, ինչ նա է թանկ համարում՝ նրա Որդուն, Մեսիական Թագավորությունը, ապագայի վերաբերյալ նրա խոստումները և այլն։ Նրա մասին պատմիր ուրիշներին (2Օր 32։3)։ Եթե մտերմանաս Եհովայի հետ, նա հավիտյան քո Ընկերը կլինի (Սղ 73։25, 26, 28

ԴԻՏԻՐ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵ՛Ր, «ՃԱՇԱԿԵՔ ԵՎ ՏԵՍԵՔ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ԲԱՐԻ Է»» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ի՞նչ կարող ես անել, որ պատրաստ լինես նվիրվելու և մկրտվելու համար։

  • Հավատակիցներդ ինչպե՞ս կարող են օգնել, որ ծառայես Եհովային։

  • Քարոզչական ծառայությունն ինչպե՞ս է ամրացնում Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններդ։

  • Եհովայի հետ ընկերությունը կարող է հավիտյան շարունակվել

    Ծառայության ի՞նչ դռներ են բացված քո առաջ։

  • Եհովայի մեջ ի՞նչն ես գնահատում։