ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Հատուկ քարոզարշավ նոյեմբերին. հռչակում ենք Աստծու Թագավորությունը
Հիսուսը հռչակում էր «Աստծու թագավորության բարի լուրը» (Ղկ 4։43)։ Նա նաև սովորեցրել է աղոթել այդ Թագավորության համար (Մթ 6։9, 10)։ Նոյեմբերի ընթացքում մենք առանձնակի ջանասիրությամբ կհռչակենք Աստծու Թագավորությունը (Մթ 24։14)։ Կարո՞ղ եք ձեր գրաֆիկն այնպես կազմել, որ լիարժեքորեն մասնակցեք քարոզարշավին։ Այդ ամիս հնարավորություն կունենանք ծառայելու ենթառահվիրա՝ քարոզչական գործին տրամադրելով 30 կամ 50 ժամ։
Ձգտեք ձեր տարածքում հնարավորինս շատ մարդկանց համար կարդալ աստվածաշնչյան այնպիսի խոսքեր, որտեղ գրված է Աստծու Թագավորության մասին։ Համարը ընտրելիս հաշվի առեք, թե ինչ կրոնական համոզմունքներ ունի ձեր զրուցակիցը։ Երբ մարդը առաջին զրույցի ժամանակ հետաքրքրություն է ցուցաբերում, նրան տվեք հանրության համար նախատեսված «Դիտարանի» 2020 թվականի № 2 թողարկումը։ Որպեսզի վառ պահեք ցուցաբերված հետաքրքրությունը, հնարավորինս շուտ այցելեք բնակչին և փորձեք «Ուսուցանելու գործիքների արկղից» որևէ հրատարակության միջոցով Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Շատ քիչ ժամանակ է մնացել այն բանին, երբ Աստծու Թագավորությունը կկործանի բոլոր կառավարությունները, որոնք ընդդիմանում են Եհովային (Դն 2։44; 1Կթ 15։24, 25)։ Ուստի եկեք լիովին օգտվենք այս հատուկ հնարավորությունից ու ևս մեկ անգամ փաստենք մեր հավատարմությունը Եհովայի ու նրա Թագավորության հանդեպ։