ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ինչպես օգտվել զրույցի օրինակներից
Զրույցների օրինակները պատրաստելու համար մեծ աշխատանք է տարվում, և շատ քարոզիչներ ասում են, որ դրանք իրենց տարածքում արդյունավետ են եղել։ Սակայն քանի որ հանգամանքները տեղից տեղ տարբեր են, քարոզիչները կարող են իրենց ծառայության ընթացքում տարածքին համապատասխան այլ մատուցում օգտագործել կամ մեկ ուրիշ թեմա քննարկել։ Այդուհանդերձ, քարոզարշավի ընթացքում բոլորս էլ պետք է հետևենք ցուցումներին։ Մեր նպատակը Թագավորության բարի լուրը քարոզելու հանձնարարությունը կատարելն է (Մթ 24։14)։
Ուսումնական առաջադրանքները կատարելիս քարոզիչները պետք է քննարկեն «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկում նշված զրույցների օրինակների թեմաները։ Սակայն եթե կոնկրետ նշում չկա, նրանք կարող են փոխել հարցը, աստվածաշնչյան համարը, բաց հարցը կամ իրադրությունը՝ հաշվի առնելով իրենց տարածքը։ Սրանով վերանայվել են հանդիպման ձեռնարկի 2020 թ. հունիսի թողարկման մեջ (էջ 8) տրված ցուցումները։