ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ | ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴԻՐ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
Տեղափոխվիր այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա
Հավատ է անհրաժեշտ ծառայությունն ընդլայնելու նպատակով հարազատ միջավայրից հեռանալու և նոր տարածք տեղափոխվելու համար (Եբ 11։8–10)։ Եթե մտածում ես տեղափոխվել այնպիսի տարածք, որտեղ քարոզիչների կարիք կա, խոսիր քո ժողովի երեցների հետ։ Ի՞նչ գործնական քայլեր կարող ես ձեռնարկել, որպեսզի ընտրես տարածքը և կողմնորոշվես, թե արդյոք քեզ համար հասանելի նպատակ է տեղափոխվելը։ Տես, թե մեր հրատարակություններում ինչ է ասվում այդպիսի տարածքներում ծառայելու մասին։ Խոսիր նրանց հետ, ովքեր տեղափոխվել են այլ ժողով (Առ 15։22)։ Աղոթքով Եհովայից առաջնորդություն խնդրիր (Հկ 1։5)։ Տեղեկություններ իմացիր այն տարածքի մասին, ուր ցանկանում ես տեղափոխվել, ու եթե հնարավոր է, որոշ ժամանակով այցելիր այդ տարածք։
ԴԻՏԻՐ «ՀԱՎԱՏ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՎ՝ ՄՏԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ԴՌՆՈՎ — ՏԵՂԱՓՈԽՎԻՐ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԿԱ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Գաբրիելն ի՞նչ դժվարություններ պետք է հաղթահարեր։ Ի՞նչն օգնեց նրան։