ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ | ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴԻՐ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
Ռահվիրայություն
Մենք մեր ուժերն իմաստությամբ կօգտագործենք, եթե հոգևոր նպատակներ դնենք (1Կթ 9։26)։ Քանի որ այս համակարգի վերջը մոտ է, նպատակները կօգնեն, որ ճիշտ օգտագործենք մեր ժամանակը (Եփ 5։15, 16)։ Ընտանեկան երկրպագության ժամանակ կարող եք քննարկել, թե ինչ հոգևոր նպատակներ դնել հաջորդ ծառայողական տարվա համար։ Հանդիպման այս ձեռնարկում խոսվում է մի քանի նպատակների մասին, որոնց շուրջ կարող եք մտածել և աղոթել (Հկ 1։5)։
Օրինակ՝ ընտանիքի անդամներով կարո՞ղ եք համագործակցել, որ ձեզնից գոնե մեկը որպես ռահվիրա ծառայի։ Եթե անհանգստանում ես, թե արդյոք կկարողանաս պահանջվող ժամաքանակը լրացնել, խոսիր մի քանի ռահվիրաների հետ, որոնց հանգամանքները նման են քո հանգամանքներին (Առ 15։22)։ Միգուցե որոշես որևէ ռահվիրայի հրավիրել ձեր ընտանեկան երկրպագությանը և նրան հարցեր տալ։ Փորձիր քո իրավիճակին համապատասխան մի քանի գրաֆիկ կազմել։ Իսկ եթե նախկինում ռահվիրայություն արել ես, մտածիր, թե արդյոք հանգամանքներդ թույլ կտան, որ վերսկսես այն։
Ձեր ընտանիքում ովքե՞ր կկարողանան մեկ կամ մի քանի ամսով որպես ենթառահվիրա ծառայել։ Եթե շուտ ես հոգնում, կարող ես ամեն օր ծառայել կարճ ժամանակով և այդպես լրացնել պահանջվող ժամաքանակը։ Իսկ եթե լրիվ դրույքով ես աշխատում կամ սովորում ես, ինչի պատճառով շաբաթվա ընթացքում չես կարող շատ ծառայել, գուցե որոշես այնպիսի ամիս ընտրել, որը 5 շաբաթ-կիրակի ունի կամ լրացուցիչ ոչ աշխատանքային օրեր։ Օրացույցի վրա նշիր, թե երբ ես ցանկանում ենթառահվիրայություն անել, և գրաֆիկ կազմիր (Առ 21։5)։
ԴԻՏԻՐ «ՔԱՋ ԵՂԵՔ... ՌԱՀՎԻՐԱՆԵ՛Ր» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԻՆ
-
Եհովան ինչպե՞ս է հոգ տանում նրանց, ովքեր զոհողություններ են անում ռահվիրա ծառայելու համար։