Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ուշադի՞ր ես, որ տեսնես աղոթքներիդ պատասխանները

Ուշադի՞ր ես, որ տեսնես աղոթքներիդ պատասխանները

Աստվածաշնչում աղոթքների բազմաթիվ օրինակներ կան, որոնց պատասխանել է Եհովան։ Երբ Աստծու ծառաները տեսնում էին, թե Եհովան ինչպես է լսում իրենց անհանգստությունները և օգնում, նրանց հավատը անշուշտ զորանում էր։ Լավ կլինի, որ կոնկրետ բաների մասին աղոթենք Եհովային և հետո ուշադիր լինենք, որ նկատենք նրա պատասխանը։ Հիշիր, որ նա երբեմն մեր ակնկալած ձևով չի պատասխանի մեզ կամ էլ նույնիսկ մեր խնդրածից ավելին կանի (2Կթ 12։7–9; Եփ 3։20)։ Եհովան գուցե ինչպե՞ս պատասխանի մեր աղոթքներին։ Նա կարող է՝

  • ֆիզիկապես, զգացապես և հոգևորապես զորացնել մեզ, որ հաղթահարենք մեր խնդիրը (Փպ 4։13)

  • իմաստություն տալ, որ ճիշտ որոշում կայացնենք (Հկ 1։5)

  • մեր մեջ ինչ-որ բան անելու ցանկություն առաջացնել և ուժ տալ (Փպ 2։13)

  • խաղաղություն տալ, երբ մտահոգ ենք (Փպ 4։6, 7)

  • մղել ուրիշներին, որ գործնական օգնություն ցույց տան կամ մխիթարեն ու քաջալերեն մեզ (1Հվ 3։17, 18)

  • օգնել նրանց, ում համար աղոթում ենք (Գրծ 12։5, 11)

ԴԻՏԻՐ «ԵՀՈՎԱՆ «ԱՂՈԹՔՆԵՐ ԼՍՈՂ» Է» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Եղբայր Շիմիցուի դեպքը ինչպե՞ս կարող է քաջալերել մեզ, եթե առողջությունը սահմանափակում է մեր հնարավորությունները։

  • Ինչպե՞ս կարող ենք հետևել եղբայր Շիմիցուի օրինակին։