ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ
Եզրասի վարքը պատիվ բերեց Եհովային
Եզրասը թույլ տվեց, որ Աստծու Խոսքը ներթափանցի իր սիրտ և ազդի իր վարքի վրա (Եզր 7։10; w00 10/1, էջ 14, պրբ. 8)։
Եզրասի միջոցով մարդիկ հասկացան, թե որն է Աստծու իմաստությունը (Եզր 7։25; si, էջ 84, պրբ. 5)։
Եզրասը իրեն խոնարհեցրել էր Աստծու առաջ, ուստի վստահ էր, որ Նա կառաջնորդի ու կպաշտպանի իրեն (Եզր 8։21-23; it, «Խոնարհություն», պրբ. 7)։
Թագավորը լուրջ պատասխանատվություններ վստահեց Եզրասին, քանի որ տեսավ, որ նա աստվածատուր իմաստություն ունի։ Եզրասի նման՝ մենք էլ մեր վարքով կարող ենք պատիվ բերել Եհովային։
ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Իմ շրջապատի ոչ Վկաները հարգո՞ւմ են ինձ իմ աստվածահաճո վարքի համար»։