ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ
Անհնազանդության դառը հետևանքները
Որոշ իսրայելացիներ ամուսնացել էին կռապաշտ կանանց հետ (Եզր 9։1, 2; w06 1/15, էջ 20, պրբ. 1)։
Նրանք անտեսել էին Եհովայի հստակ պատվերները (Եզր 9։10-12)։
Այդ իսրայելացիների անհնազանդությունը տառապանք բերեց իրենց ու իրենց ընտանիքներին (Եզր 10։10, 11, 44)։
Եհովայի յուրաքանչյուր պատվիրան մեր օգտի համար է (w09 10/1, էջ 10, պրբ. 6)։ Հնազանդությունը այսօր կպաշտպանի մեզ բազմաթիվ խնդիրներից ու հիասթափություններից, իսկ ապագայում անվերջ օրհնությունների դուռ կբացի։
ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Եհովայի հանդեպ հնազանդությունը ինչպե՞ս է ինձ պաշտպանել խնդիրներից ու ցավերից»։