Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Դու կարող ես նպաստել ընտանիքիդ ուրախությանը

Դու կարող ես նպաստել ընտանիքիդ ուրախությանը

Եհովան ուզում է, որ ընտանիքները երջանիկ լինեն (Սղ 127։3-5; Ժղ 9։9; 11։9)։ Սակայն աշխարհից եկող սթրեսի և ընտանիքի անդամների սխալների պատճառով կարող ենք կորցնել մեր ուրախությունը։ Յուրաքանչյուրս ինչպե՞ս է նպաստում իր ընտանիքի ուրախությանը։

Ամուսինը պատվի է արժանացնում իր կնոջը (1Պտ 3։7)։ Նրա հետ ժամանակ է անցկացնում։ Իրատեսական ակնկալիքներ ունի նրանից։ Ցույց է տալիս, որ գնահատում է այն ամենը, ինչ կինն անում է իրենց ընտանիքի համար (Կղ 3։15)։ Կնոջ հանդեպ իր սերն է արտահայտում և գովում է նրան (Առ 31։28, 31

Կինը ջանում է ամեն կերպ աջակցել ամուսնուն (Առ 31։12)։ Հնազանդվում է նրան ու համագործակցում նրա հետ (Կղ 3։18)։ Բարությամբ ու ջերմությամբ է խոսում նրա հետ և նրա մասին (Առ 31։26

Ծնողները ժամանակ են անցկացնում իրենց երեխաների հետ (2Օր 6։6, 7)։ Երեխաներին ասում են, որ սիրում են նրանց (Մթ 3։17)։ Խրատելիս սեր ու խորաթափանցություն են դրսևորում (Եփ 6։4

Երեխաները հարգում և հնազանդվում են իրենց ծնողներին (Առ 23։22)։ Նրանց ասում են, թե ինչ են մտածում, նաև պատմում են իրենց զգացումների մասին։ Ընդունում են ծնողների տված խորհուրդը և պատվում են նրանց (Առ 19։20

ԴԻՏԻՐ «ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԳՏԻՐ ՔՈ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԻՆ

Յուրաքանչյուրն ինչպե՞ս նպաստեց ընտանիքի ուրախությանը։