Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ի՞նչ նպատակների ես ձգտում նոր ծառայողական տարում

Ի՞նչ նպատակների ես ձգտում նոր ծառայողական տարում

Հոգևոր նպատակ է համարվում ցանկացած բան, որին հասնելու դեպքում ավելի լիարժեքորեն ենք ծառայում Եհովային և ուրախացնում ենք նրան։ Հոգևոր նպատակներին հասնելու համար արժե ժամանակ ու ջանքեր ներդնել, քանի որ դրանք օգնում են հոգևորապես հասունանալ (1Տմ 4։15)։ Ինչո՞ւ պետք է ժամանակ առ ժամանակ վերանայենք մեր նպատակները։ Քանի որ հանգամանքները կարող են փոխվել։ Նախկինում դրած մեր նպատակը գուցե այլևս իրատեսական չլինի, կամ էլ միգուցե արդեն հասել ենք դրան և ուզում ենք նորը դնել։

Իսկ ե՞րբ է նպատակները վերանայելու լավագույն ժամանակը։ Նոր ծառայողական տարին սկսելուց առաջ։ Կարող եք դրա մասին խոսել ընտանեկան երկրպագության ժամանակ և նպատակներ դնել թե՛ յուրաքանչյուրիդ համար, թե՛ ձեր ողջ ընտանիքի։

Հետևյալ ոլորտներում ի՞նչ կոնկրետ նպատակներ ունես և ի՞նչ քայլեր ես որոշել անել դրանց հասնելու համար։

Աստվածաշնչի ընթերցանություն, անձնական ուսումնասիրություն, ներկա լինել ժողովի հանդիպումներին և մեկնաբանություններ տալ (w02 6/15, էջ 14-15, պրբ. 14-15)

Քարոզչական ծառայություն (w23.05, էջ 27, պրբ. 4-5)

Քրիստոնեական հատկություններ (w22.04, էջ 23, պրբ. 5-6)

Այլ