ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ընդօրինակիր Եհովայի նվիրված սերը
Եհովան նվիրված սիրո, կամ՝ սիրառատ բարության մեծագույն օրինակն է (Սղ 103։11)։ Այդ սերը շատ արագ ծնվող ու անհետացող զգացում չէ։ Նվիրված սերը խոր, մնայուն կապվածություն է։ Իսրայել ազգի հանդեպ Եհովան շատ տարբեր ձևերով է դրսևորել այդ հատկությունը։ Օրինակ՝ ազատել է նրանց Եգիպտոսի ստրկությունից և տարել Խոստացյալ երկիր (Սղ 105։42-44)։ Նաև կռվել է իր ժողովրդի համար։ Իսկ երբ նրանք մեղքեր էին գործում, նա շարունակ ներում էր նրանց (Սղ 107։19, 20)։ Երբ «ուշադիր հետևում ենք Եհովայի սիրառատ բարության [նվիրված սիրո] գործերին», մեր մեջ ցանկություն է առաջանում ընդօրինակելու նրան (Սղ 107։43)։
ԴԻՏԻՐ «ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՆՎԻՐՎԱԾ ՍԻՐՈ ԳՈՐԾԵՐԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Ի՞նչ ձևերով կարող ենք նվիրված սեր դրսևորել։
-
Նվիրված սեր դրսևորելու համար ինչո՞ւ պետք է զոհողություններ անենք։