Մատուցումնե
ԴԻՏԱՐԱՆ
Հարց։ Համաձայն չե՞ք, որ եթե Աստվածաշունչը Աստծու կողմից է տրված, ապա այդ գիրքը պետք է պահպանվեր՝ չնայած այն ոչնչացնելու բոլոր ջանքերին։
Աստվածաշնչյան համար։ Ես 40։8
Առաջարկ։ Այս հոդվածաշարում խոսվում է այն մասին, թե ինչպես է Աստվածաշունչը հասել մինչև մեր օրերը՝ չնայած այն ոչնչացնելու փորձերին։
ԴԻՏԱՐԱՆ (վերջին էջ)
Հարց։ Կուզենայի ձեր կարծիքն իմանալ այս հարցի վերաբերյալ։ [Կարդա 16-րդ էջի առաջին հարցը։] Ոմանք կարծում են, թե մարդիկ են հնարել կրոնը։ Ուրիշներն էլ ասում են, թե Աստված կրոնի միջոցով մարդկանց ձգում է դեպի իրեն։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։
Աստվածաշնչյան համար։ Հկ 1։27
Առաջարկ։ Այս հոդվածում հավելյալ տեղեկություն է տրվում այն մասին, թե ինչ է Աստվածաշունչն ասում այս թեմայի վերաբերյալ։ Կցանկանայի նորից այցելել ձեզ և որոշ մտքեր քննարկել այս հոդվածից։
ԲԱՐԻ ԼՈՒՐ ԱՍՏԾՈՒՑ
Հարց։ Շատերը աստվածաշնչյան մարգարեությունները կարդալիս այնպիսի տպավորություն են ունենում, թե թերթում նորություններ են կարդում։ Տեսնո՞ւմ եք արդյոք այսօր, որ այս կանխագուշակված բաները կատարվում են, կամ լսե՞լ եք դրանց մասին։
Աստվածաշնչյան համար։ 2Տմ 3։1–5
Առաջարկ։ Այս գրքույկում բացատրվում է, թե ինչու է այդ կանխագուշակված բաների ներկայիս կատարումը իրականում բարի լուր նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն։ [Ուշադրություն հրավիրիր 1-ին դասի 2-րդ հարցի վրա։]
ՔՈ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ
Նախորդ օրինակների հիման վրա պատրաստիր քո մատուցումը