Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Կարո՞ղ ես փորձել մեկ տարի

Կարո՞ղ ես փորձել մեկ տարի

Ի՞նչ փորձել։ Ռահվիրայություն։ Անշուշտ, դու առատ օրհնություններ կվայելես (Առ 10։22

ՌԱՀՎԻՐԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՎ՝ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ

  • հմուտ ավետարանիչ դառնալ և ավելի շատ ուրախություն ստանալ ծառայությունից

  • ամրացնել փոխհարաբերություններդ Եհովայի հետ։ Որքան շատ նրա մասին խոսես ուրիշների հետ, այնքան ավելի հաճախ կհիշես ակնածանք ներշնչող նրա հատկությունների մասին

  • ունենալ բավարարվածության զգացում, որ գալիս է Թագավորության շահերը անձնական շահերից վեր դասելուց, ինչպես նաև ուրախություն, որ գալիս է քո անձը ուրիշներին տրամադրելուց (Մթ 6։33; Գրծ 20։35)

  • մասնակցել ռահվիրաների հետ հանդիպմանը, որն անցկացվում է շրջանային վերակացուի այցելության ժամանակ, նաև շրջանային համաժողովի հետ կապված հատուկ հանդիպմանը և Ռահվիրայական ծառայության դպրոցին

  • ավելի շատ հնարավորություններ ունենալ սկսելու և անցկացնելու աստվածաշնչյան ուսումնասիրություններ

  • ավելի շատ ժամանակ անցկացնել հավատակիցների հետ՝ փոխադարձ քաջալերություն ստանալով (Հռ 1։11, 12)