ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Պարզ կյանքով ապրելը օգնում է, որ փառաբանենք Աստծուն
Այսօր հեշտ է բարդացնել կյանքը բազմաթիվ բաներով։ Ժամանակ և ուժ է հարկավոր իրեր գնելու, դրանց համար վճարելու, դրանք գործածելու, լավ վիճակում պահելու և պահպանելու համար։ Հիսուսը պարզ կյանքով էր ապրում և թույլ չէր տալիս, որ նյութական բաները իր ուշադրությունը շեղեն ծառայությունից (Մթ 8։20)։
Ինչպե՞ս կարող ես պարզեցնել կյանքդ, որ ավելին անես ծառայության մեջ։ Ընտանիքիդ անդամներից որևէ մեկը կարո՞ղ է որոշ փոփոխություններ անել, որ ռահվիրա ծառայի։ Անգամ եթե լիաժամ ծառայության մեջ ես, գուցե աստիճանաբար թույլ ես տվել, որ նյութական բաները բարդացնեն կյանքդ։ Եհովային ծառայելով ու պարզ կյանքով ապրելով՝ երջանիկ կլինես և բավարարվածության զգացում կունենաս (1Տմ 6։7–9)։
Գրի առ, թե ինչպես կարող ես պարզեցնել կյանքդ։