Բարի սամարացու մասին առակը
Հիսուսը այս առակը պատմեց՝ ի պատասխան հետևյալ հարցին. «Ո՞վ է իմ մերձավորը» (Ղկ 10։25–29)։ Նա գիտեր, որ ապագա քրիստոնեական ժողովը կազմված էր լինելու «ամեն տեսակ մարդկանցից», այդ թվում սամարացիներից և այլազգիներից (Հվ 12։32)։ Այս առակով Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց, որ պետք է ամեն ջանք թափեն, որ անկեղծ սեր դրսևորեն ուրիշների հանդեպ, անգամ իրենցից լիովին տարբերվող մարդկանց հանդեպ։
ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ
-
Ի՞նչ վերաբերմունք ունեմ այլ մշակույթի պատկանող քույրերի և եղբայրների հանդեպ։
-
Հակվա՞ծ եմ ժամանակ անցկացնել հիմնականում նրանց հետ, ում հետ ընդհանուր բաներ ունեմ։
-
Կարո՞ղ եմ սիրտս լայն բացել ու ավելի մոտիկից ծանոթանալ այն հավատակիցների հետ, ովքեր այլ ծագում և դաստիարակություն ունեն (2Կթ 6։13)։
Ո՞ւմ հրավիրեմ՝
-
ծառայելու ինձ հետ
-
մեր տանը ճաշելու
-
մասնակցելու մեր ընտանեկան երկրպագությանը