Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂՈՒԿԱՍ 8, 9

«Իմ հետևորդը դարձիր». ի՞նչ է պետք դրա համար

«Իմ հետևորդը դարձիր». ի՞նչ է պետք դրա համար

9։62

Որպեսզի հողագործը կարողանար ուղիղ ակոսներ անել, նա չպետք է շեղվեր ու հետ նայեր ինչ-որ բանի։ Նմանապես քրիստոնյան չպետք է շեղվի ու հետ նայի այն ամենին, ինչ թողել է աշխարհում (Փպ 3։13

Երբ դժվարությունների ենք բախվում, սովորաբար սկսում ենք հիշել, այսպես ասած, հին ու բարի ժամանակները, գուցե նույնիսկ հիշենք այն օրերը, երբ դեռ չէինք ընդունել ճշմարտությունը։ Նման դեպքերում հաճախ նվազեցնում ենք անցյալում մեր ունեցած խնդիրները և չափազանցնում ենք մեր ապրած ուրախությունը։ Այդպես եղավ իսրայելացիների պարագայում Եգիպտոսից դուրս գալուց հետո (Թվ 11։5, 6)։ Եթե շարունակ այդպիսի բաների մասին մտածենք, գուցե ցանկություն առաջանա վերադառնալ մեր նախկին ապրելակերպին։ Մի՞թե ավելի լավ չի լինի, որ խորհենք մեր ներկայիս օրհնությունների մասին և կենտրոնանանք այն ուրախության վրա, որ կվայելենք ապագայում Աստծու Թագավորության իշխանության ներքո (2Կթ 4։16–18