ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Թագավորությունը 100 տարի է՝ իշխում է»
Բոլոր նրանք, ովքեր փափագում են լինել Աստծու Թագավորության հպատակները, պետք է հնարավորինս ամեն բան սովորեն այդ Թագավորության մասին, ինչպես նաև իմանան, թե ինչ է այն իրագործել։ Ինչո՞ւ։ Դա ոչ միայն կամրացնի նրանց հավատը այն բանի հանդեպ, որ Աստծու Թագավորությունը իշխում է, այլև կհուզի նրանց սիրտը, և նրանք կմղվեն ուրիշներին պատմելու Աստծու Թագավորության բարի լուրի մասին (Սղ 45։1; 49։3)։ «Թագավորությունը 100 տարի է՝ իշխում է» տեսանյութը դիտելիս փորձիր պատասխանել հետևյալ հարցերին։
-
Ինչո՞ւ էր «Արարչության լուսադրաման» օրհնություն նրանց համար, ովքեր դիտեցին այն։
-
Ինչպե՞ս էր ռադիոյի միջոցով մարդկանց քարոզվում բարի լուրը։
-
Ուրիշ ի՞նչ մեթոդներ էին կիրառվում բարի լուրը քարոզելու համար, և ի՞նչ արդյունքներ եղան։
-
Ինչպե՞ս տարիների ընթացքում բարելավվեց ծառայությանը նպաստող կրթությունը։
-
Ի՞նչ գործնական կրթություն էին ստանում «Գաղաադ» դպրոցի ուսանողները։
-
Ի՞նչ դեր են խաղում համաժողովները Եհովայի ժողովրդին կրթելու հարցում։
-
Ի՞նչն է քեզ համոզում, որ Աստծու Թագավորությունն իշխում է։
-
Ինչպե՞ս ենք մեր աջակցությունը ցույց տալիս Աստծու Թագավորությանը։