Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

«Աստված իմ օգնականն է»

«Աստված իմ օգնականն է»

52–59-րդ սաղմոսներում արտահայտված են Դավթի այն զգացումները, որ նա ունեցել էր տարբեր ծանր իրավիճակներում։ Սակայն այդ դժվարին պահերին նա շարունակում էր ապավինել Եհովային (Սղ 54։4; 55։22)։ Նա նաև գովաբանում էր Եհովային նրա խոսքի համար (Սղ 56։10)։ Իսկ մենք զարգացնո՞ւմ ենք նման հավատ ու վստահություն մեր Աստծու հանդեպ։ Դժվարությունների բախվելիս դիմո՞ւմ ենք Աստծու Խոսքին՝ առաջնորդություն ստանալու համար (Առ 2։6)։ Աստվածաշնչյան ո՞ր համարներն են օգնել քեզ, երբ դու

  • վհատված կամ ճնշված ես եղել

  • հիվանդ ես եղել

  • վիրավորված ես եղել

  • հալածված ես եղել