Եհովայի՛ն ապավինիր և բարիք արա
«Մի՛ նախանձիր անարդարությամբ վարվողներին»
-
Թույլ մի՛ տուր, որ ամբարիշտների ժամանակավոր հաջողությունը շեղի քեզ Եհովային ծառայելուց։ Կենտրոնացած մնա հոգևոր օրհնությունների ու նպատակների վրա
«Եհովայի՛ն ապավինիր և բարիք արա»
-
Ապավինիր Եհովային՝ վստահ լինելով, որ նա կօգնի քեզ հաղթահարելու ցանկացած անհանգստություն և փարատելու կասկածներդ։ Նա կօգնի, որ հավատարիմ մնաս
-
Շարունակիր զբաղված մնալ Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզելով
«Անսահման ուրախություն գտիր Եհովայի մոտ»
-
Ժամանակ հատկացրու Աստծու Խոսքի ընթերցանությանն ու դրա շուրջ խորհրդածելուն՝ նպատակ ունենալով ավելի լավ ճանաչելու Եհովային
«Եհովայի՛ն հանձնիր քո ճանապարհը»
-
Լիովին վստահ եղիր, որ Եհովան կօգնի քեզ հաղթահարելու ցանկացած խնդիր
-
Շարունակիր լավ վարք դրսևորել, երբ բախվում ես հակառակության, հալածանքի, կամ երբ քո մասին սխալ տեղեկություններ են տարածում
«Լռություն պահպանիր Եհովայի առաջ և փափագով նրան սպասիր»
-
Խուսափիր անմտածված քայլեր անելուց, ինչի պատճառով կկորցնես ուրախությունդ և հոգևորապես կվնասվես
«Հեզերը կժառանգեն երկիրը»
-
Որոնիր հեզություն և խոնարհաբար սպասիր Եհովային, որ ազատի քեզ այն բոլոր անարդարություններից, որոնց բախվում ես
-
Աջակցիր հավատակիցներիդ և մխիթարիր վհատվածներին՝ խոսելով Աստծու խոստացած նոր աշխարհի մասին, որը շատ մոտ է