ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Օգնեք ձեր երեխաներին դառնալու Եհովայի հավատարիմ ծառաներ
Աստվածավախ ծնողները շատ են ուզում, որ իրենց երեխաները դառնան Եհովայի հավատարիմ ծառաներ։ Նրանք կարող են օգնել երեխաներին այդ հարցում, եթե մանկուց նրանց սրտում սերմանեն աստվածաշնչյան ուսմունքները (2Օր 6։7; Առ 22։6)։ Ինչ-խոսք, այդպես վարվելու համար հարկավոր է անձնազոհ լինել, բայց արժե ջանք թափել (3Հվ 4)։
Ծնողները շատ բան կարող են սովորել Հովսեփից ու Մարիամից։ Նրանք «սովորություն ունեին ամեն տարի գնալ Երուսաղեմ՝ Պասեքի տոնին», չնայած որ դրա համար պետք է շատ ջանք թափեին ու գումար ծախսեին (Ղկ 2։41)։ Նրանց համար ամենակարևոր բանը իրենց ընտանիքի հոգևոր կարիքները բավարարելն էր։ Հովսեփի ու Մարիամի պես՝ այսօր ծնողները կարող են իրենց երեխաներին առաջնորդել ճիշտ ուղղությամբ՝ օգտագործելով ամեն հնարավոր առիթ իրենց խոսքերով և անձնական օրինակով նրանց կրթելու համար (Սղ 127։3–5)։
ԴԻՏԻՐ «ՆՐԱՆՔ ՈՉ ՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑ ՉԹՈՂԵՑԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Ինչպե՞ս էին Ջոն և Շերոն Շիլլերները Թագավորության շահերը առաջին տեղում պահում, մինչ մեծացնում էին իրենց երեխաներին։
-
Ծնողներն ինչո՞ւ պետք է դաստիարակության հարցում ամեն երեխայի հանդեպ անհատական մոտեցում ցույց տան։
-
Ծնողներն ինչպե՞ս կարող են իրենց երեխաներին պատրաստել դիմակայելու հավատի փորձություններին։
-
Եհովայի կազմակերպության տրամադրած ո՞ր գործիքներն ես օգտագործել, որ օգնես երեխաներիդ հոգևորապես առաջադիմել։