ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Սերտորեն հետևիր Քրիստոսի հետքերին
Հիսուսը մեզ համար հիանալի օրինակ է, հատկապես փորձություններին և հալածանքին դիմանալու հարցում (1Պտ 2։21–23)։ Անգամ չարչարանքներ կրելիս նա երբեք նույն ձևով չէր պատասխանում իրեն վիրավորողներին (Մկ 15։29–32)։ Ի՞նչն օգնեց Հիսուսին տոկալ։ Նա վճռել էր կատարել Եհովայի կամքը (Հվ 6։38)։ Բացի այդ, նա կենտրոնացած էր «իր առաջ դրված ուրախության» վրա (Եբ 12։2)։
Իսկ մենք ինչպե՞ս ենք արձագանքում, երբ մեր հավատի պատճառով մեզ վատ են վերաբերվում։ Ճշմարիտ քրիստոնյաները «չարի փոխարեն չարով չեն հատուցում» (Հռ 12։14, 17)։ Եթե հալածանքներին տոկում ենք այնպես, ինչպես Քրիստոսը, ապա կարող ենք ուրախ լինել, քանի որ այդպիսով արժանանում ենք Աստծու հավանությանը (Մթ 5։10–12; 1Պտ 4։12–14)։
ԴԻՏԻՐ «ԵՀՈՎԱՅԻ ԱՆՈՒՆՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Ինչպե՞ս քույր Գերտրուդ Փետցինգերը իմաստնորեն օգտագործեց իր ժամանակը մենախցում։
-
Համակենտրոնացման ճամբարներում ի՞նչ տառապանքներ կրեցին եղբայր և քույր Փետցինգերները։
-
Ի՞նչն օգնեց նրանց տոկալ։