Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ի՞նչ կմտածի Եհովան

Ի՞նչ կմտածի Եհովան

Մեծ թե փոքր որոշումներ կայացնելուց առաջ հարցնո՞ւմ ենք ինքներս մեզ. «Ի՞նչ կմտածի Եհովան»։ Թեև անհնար է ամեն ինչ իմանալ Եհովայի մտածելակերպի մասին, սակայն նա իր Խոսքի միջոցով հայտնում է անհրաժեշտ ամեն բան, որ պատրաստված լինենք «ամեն բարի գործի համար» (2Տմ 3։16, 17; Հռ 11։33, 34)։ Հիսուսը հստակ հասկանում էր Եհովայի կամքը, և դա նրա կյանքում ամենակարևոր բանն էր (Հվ 4։34)։ Ընդօրինակելով Հիսուսին՝ թող որ ամեն ջանք անենք, որ Եհովային հաճելի որոշումներ կայացնենք (Հվ 8։28, 29; Եփ 5։15–17

ԴԻՏԻՐ «ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԸՄԲՌՆԵԼ, ԹԵ ՈՐՆ Է ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ (ՂԵՎ 19։18 ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ինչո՞ւ պետք է մեր կյանքում կիրառենք Աստվածաշնչի սկզբունքները։

  • Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները պետք է հաշվի առնենք, երբ որոշում ենք՝ ինչ երաժշտություն լսել։

  • Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքներով պետք է առաջնորդվենք հագուստի ու հարդարանքի հարցում ընտրություն կատարելիս։

  • Ուրիշ ո՞ր ոլորտներում պետք է կիրառենք Աստվածաշնչի սկզբունքները։

  • Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ըմբռնել Եհովայի կամքը։

Իմ կայացրած որոշումները ի՞նչ են ասում Եհովայի հետ ունեցած իմ փոխհարաբերությունների մասին