ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Պաշտպանեք ձեր ամուսնական միությունը
Եհովան ամուսնական երդմանը շատ մեծ նշանակություն է տալիս։ Նա ասել է, որ ամուսինն ու կինը պետք է միասնական լինեն (Մթ 19։5, 6)։ Աստծու ժողովրդի մեջ բազմաթիվ երջանիկ զույգեր կան։ Սակայն ոչ մի ընտանիք կատարյալ չէ. ամեն ընտանիք իր ուրույն խնդիրներն ունի։ Մենք չպետք է որդեգրենք այն տարածված տեսակետը, որ եթե ամուսինների միջև խնդիրներ կան, ապա անջատ ապրելը կամ ապահարզանը ընդունելի լուծում է։ Քրիստոնյա զույգերը ինչպե՞ս կարող են պաշտպանել իրենց ամուսնական միությունը։
Նկատի առնենք 5 կարևոր քայլ։
-
Պաշտպանեք ձեր սիրտը՝ զգուշանալով այնպիսի բաներից, որոնք քայքայում են ամուսնությունը, այդ թվում՝ ֆլիրտից և ժամանցի անբարո ձևերից (Մթ 5։28; 2Պտ 2։14)։
-
Մտերմացեք Աստծու հետ և վճռեք ձեր ամուսնական միությամբ ուրախացնել նրա սիրտը (Սղ 97։10)։
-
Շարունակեք հագնել նոր անձնավորությունը և բարի արարքներով, անգամ եթե դրանք փոքր են, թեթևացրեք ձեր կողակցի բեռը (Կղ 3։8–10, 12–14)։
-
Հարգալից ձևով և անկեղծորեն զրուցելու սովորություն մշակեք (Կղ 4։6)։
-
Քնքշորեն և սիրով տվեք ձեր ամուսնական պարտքը (1Կթ 7։3, 4; 10։24)։
Երբ քրիստոնյան պատվում է ամուսնական միությունը, նա պատվում է նաև այդ միությունը Ստեղծողին՝ Եհովա Աստծուն։
ԴԻՏԻՐ «ՊԵՏՔ Է «ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՄԲ ՎԱԶԵՆՔ» — ԵՆԹԱՐԿՎԵՆՔ ՄՐՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Թեև ամուսնությունը ուրախ սկիզբ է ունենում, սակայն հետո ի՞նչ դժվարություններ են սովորաբար ծագում։
-
Աստվածաշնչյան սկզբունքները ինչպե՞ս կարող են օգնել նրանց, ովքեր կարծում են, թե իրենց ամուսնական միության մեջ սեր չկա։
-
Ընտանեկան կյանքի համար Եհովան ի՞նչ կանոններ է սահմանել։
-
Որպեսզի ամուսնական միությունը երջանկություն պարգևի, ի՞նչ պետք է անեն ամուսինն ու կինը։