ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ամեն տարի անցկացվող տարածաշրջանային համաժողովներ. սեր դրսևորելու հնարավորություններ
Ինչո՞ւ ենք այդքան սիրում մեր տարեկան համաժողովները։ Քանի որ դրանց ընթացքում հնարավորություն ենք ունենում հարյուրավոր, նույնիսկ հազարավոր հավատակիցների հետ երկրպագել Եհովային։ Դա մեզ հիշեցնում է հին Իսրայելի տարեկան տոնակատարությունները։ Մենք վայելում ենք հոգևոր ճոխ ուտեստներ և ժամանակ ենք անցկացնում մեր ընտանիքի ու ընկերների հետ, ուստի զարմանալի չէ, թե ինչու համաժողովի և ոչ մի օրը չենք ուզում բաց թողնել։
Երբ միասին հավաքվելու հնարավորություն ենք ունենում, պետք է մտածենք ոչ միայն այն մասին, թե ինչ են մեզ տալիս այդ հավաքույթները, այլև՝ ինչ կարող ենք մենք տալ դրանց ժամանակ, օրինակ՝ կարող ենք սեր ցուցաբերել ուրիշների հանդեպ (Գղ 6։10; Եբ 10։24, 25)։ Եթե դուռը բաց պահենք մեզանից հետո եկող քրոջ կամ եղբոր համար կամ նստելու տեղ զբաղեցնենք միայն այնքան, որքան անհրաժեշտ է մեզ, ցույց կտանք, որ մտածում ենք ուրիշների մասին (Փպ 2։3, 4)։ Տարածաշրջանային համաժողովները նաև նոր ընկերներ ձեռք բերելու հիանալի հնարավորություն են տալիս։ Կարող ենք նպատակ դնել ծրագրից առաջ և հետո, ինչպես նաև ընդմիջման ընթացքում ծանոթանալ գոնե մեկ մարդու հետ (2Կթ 6։13)։ Այս միջոցառումների ընթացքում սկիզբ առած ընկերությունը կարող է շարունակվել հավիտյան։ Բացի այդ, երբ ուրիշները տեսնեն մեր միջև տիրող սերը, գուցե որոշեն մեզ հետ միասին ծառայել Եհովային (Հվ 13։35)։
ԴԻՏԻՐ ««ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՎԵՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Մեր հավատակիցները 2019 թ. միջազգային համաժողովների պատվիրակների հանդեպ ինչպե՞ս սեր դրսևորեցին։
-
Եհովայի ժողովրդի միջև տիրող սերն ու միասնությունը ինչո՞ւ է այդքան յուրահատուկ։
-
Կառավարիչ մարմնի անդամները իրենց ելույթներում քրիստոնեական սիրո ո՞ր դրսևորումները ընդգծեցին։
-
Սերն ինչպե՞ս հաղթանակեց Գերմանիայում և Հարավային Կորեայում։
-
Ի՞նչ պետք է վճռենք։