Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ապագա ազատագրում՝ Աստծու և Քրիստոսի շնորհիվ

Ապագա ազատագրում՝ Աստծու և Քրիստոսի շնորհիվ

Ինչպիսի՞ խնդիրների դեմ ես ամեն օր պայքարում։ Ընտանիքի գլո՞ւխ ես, ով ջանում է կատարել իր պարտականությունները։ Միայնակ ծնո՞ղ ես, ով փորձում է ծայրը ծայրին հասցնել։ Պատանի՞ ես, որը դպրոցում հասակակիցների կողմից ծաղրուծանակի է ենթարկվում։ Առողջական խնդի՞ր ունես կամ պայքարում ես ծերության բերած դժվարությունների դե՞մ։ Յուրաքանչյուրս էլ իր խնդիրն ունի։ Շատերն էլ միաժամանակ մի քանի խնդրի են բախվում։ Սակայն մենք գիտենք, որ Եհովան շուտով բոլորիս ազատագրելու է այս ամենից (2Կթ 4։16–18

Իսկ մինչ այդ կարող ենք մխիթարվել՝ իմանալով, որ Աստված հասկանում է, թե որքան դժվար է մեզ համար, գնահատում է մեր նվիրվածությունն ու տոկունությունը և մեծ օրհնություններ է պատրաստել յուրաքանչյուրիս համար (Եր 29։11, 12)։ Հիսուսը նույնպես հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով։ Մեր քրիստոնեական պարտականությունները կատարելիս նա մեզ մենակ չի թողնում, քանի որ խոստացել է. «Ես ձեզ հետ եմ» (Մթ 28։20)։ Երբ ժամանակ ենք տրամադրում և խորհրդածում ենք այն մասին, թե Աստծու Թագավորությունը ինչպիսի ազատագրում է բերելու, ամրացնում ենք մեր հույսը և վճռականությամբ ենք լցվում՝ մինչև վերջ դիմանալու մեր փորձություններին (Հռ 8։19–21

ԴԻՏԻՐ «ՄԻՆՉ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՓՈԹՈՐԻԿԸ, ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՄՆԱ ՀԻՍՈՒՍԻ ՎՐԱ — ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԱԼԻՔ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Մարդկությունը ինչպե՞ս օտարացավ Աստծուց, և ի՞նչ եղավ արդյունքում։

  • Եհովային հավատարիմ մարդկանց ի՞նչ ապագա է սպասում։

  • Ի՞նչ է արել Հիսուսը, որ այդ հիանալի ապագան հնարավոր լինի։

  • Ամենից շատ ինչո՞ւ ես ուզում, որ նոր աշխարհը գա։

Տես քեզ նոր աշխարհում