Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ծնողնե՛ր, գիտելիքներով զինեք ձեր երեխաներին

Ծնողնե՛ր, գիտելիքներով զինեք ձեր երեխաներին

Այսօրվա աշխարհը բարուն ասում է չար, իսկ չարին՝ բարի (Ես 5։20)։ Ցավոք, որոշ մարդիկ անում են բաներ, որոնք Եհովան ատում է։ Դրանց թվում է այն, որ նույն սեռի մարդիկ անվայել արարքներ են անում միմյանց հետ։ Դպրոցում հասակակիցները կամ ուրիշները մեր թանկագին պատանիներին, հնարավոր է, փորձեն իրենց ճանապարհով տանել։ Ինչպե՞ս կարող եք նախապատրաստել ձեր երեխաներին, որ այս և նմանատիպ փորձությունների բախվելիս կուլ չգնան։

Ձեր երեխաներին զինեք Եհովայի չափանիշների մասին գիտելիքներով (Ղև 18։3)։ Մեծանալուն զուգընթաց սովորեցրեք նրանց, թե Աստվածաշնչում ինչ է ասվում սեռական հարաբերությունների վերաբերյալ։ Այն, թե որքան տեղեկություն պետք է տաք երեխային, կախված է նրա տարիքից և հասկացողությունից (2Օր 6։7)։ Ինքներդ ձեզ հարցրեք. «Երեխայիս սովորեցրե՞լ եմ, թե որոնք են քնքշություն արտահայտելու պատշաճ ձևերը, համեստ հագուկապ ունենալու կարևորությունը, և այն, որ հարկավոր է թույլատրելիի սահմաններ դնել, որոնք ուրիշները պետք է հարգեն, օրինակ, որ նրանք չպետք է նայեն, երբ ինքը լողանում է կամ փոխում է հագուստը։ Արդյոք երեխաս գիտի՞ ինչպես վարվել, եթե որևէ մեկը փորձում է պոռնկագրական նյութեր ցույց տալ իրեն կամ ասում է անել մի բան, ինչը Եհովան սխալ է համարում»։ Եթե երեխան նախապես իմանա այդ ամենի մասին, քիչ հավանական է, որ փորձանքի գա (Առ 27։12; Ժղ 7։12)։ Ձեր երեխաներին կրթելով՝ դուք սեր եք ցուցաբերում Եհովայից ստացած այդ թանկ ժառանգության հանդեպ (Սղ 127։3

ԴԻՏԻՐ «ԿԱՌՈՒՑԵՔ ԱՅՆՊԻՍԻ ՏՈՒՆ, ՈՐԸ ԿԱՆԳՈՒՆ ԿՄՆԱ — ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՉԱՐԻՑ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ոմանք ինչո՞ւ են վարանում իրենց երեխաների հետ սեռական հարաբերությունների մասին խոսել։

  • Ծնողներն ինչո՞ւ պետք է կրթեն երեխաներին «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփ 6։4

  • Ով տեղեկացված է, նա պաշտպանված է

    Եհովայի կազմակերպությունը ի՞նչ նյութեր է տրամադրել, որ օգնի ծնողներին երեխաների հետ զրուցել սեռական հարաբերությունների մասին (w19.05, 12-րդ էջի շրջանակը

  • Ինչո՞ւ պետք է այս թեմաներով կանոնավոր զրուցեք ձեր երեխաների հետ և դա անելու համար չսպասեք, մինչև որ լուրջ խնդիրներ ծագեն։