ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Կյանքդ Եհովային նվիրիր
Եթե Աստվածաշունչ ես ուսումնասիրում կամ պատանի ես, ով դարձել է չմկրտված քարոզիչ, մկրտվելու նպատակ ունե՞ս։ Իսկ ինչո՞ւ պետք է ցանկանաս մկրտվել։ Քանի որ նվիրման ու մկրտության արդյունքում հատուկ փոխհարաբերություններ ենք ձեռք բերում Եհովայի հետ (Սղ 91։1)։ Այդ քայլերը նաև տանում են փրկության (1Պտ 3։21)։ Ուստի ի՞նչ է հարկավոր անել, որ կարողանաս նվիրվել Աստծուն և մկրտվել։
Համոզվիր, որ սա է ճշմարտությունը։ Երբ քո մեջ հարցեր են ծագում, փնտրտուքներ արա և գտիր դրանց պատասխանները (Հռ 12։2)։ Մտածիր, թե ինչ փոփոխություններ պետք է անես, ապա Եհովային հաճեցնելու ցանկությունից մղված՝ արա դրանք (Առ 27։11; Եփ 4։23, 24)։ Եհովայից օգնություն խնդրիր։ Համոզված եղիր, որ նա իր հզոր ոգով կզորացնի և կօգնի քեզ (1Պտ 5։10, 11)։ Այս ամենն անելու համար արժե՛ ջանքեր թափել։ Եհովային ծառայելը կյանքի լավագույն ուղին է (Սղ 16։11)։
ԴԻՏԻՐ «ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՆՈՂ ՈՒՂԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Մկրտության ճանապարհին ոմանք ի՞նչ խոչընդոտներ են հաղթահարել։
-
Ինչպե՞ս կարող ես հավատ զարգացնել, որն անհրաժեշտ է Եհովային նվիրվելու համար։
-
Ոմանց ի՞նչն է մղել, որ անեն անհրաժեշտ փոփոխությունները և մկրտվեն։
-
Եհովան ինչպե՞ս է օրհնում նրանց, ովքեր որոշում են իրեն ծառայել։
-
Ի՞նչ նշանակություն ունեն նվիրումն ու մկրտությունը։