Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Կազմակերպված ենք և պատրաստված՝ քարոզելու ցանկացած մարդու

Կազմակերպված ենք և պատրաստված՝ քարոզելու ցանկացած մարդու

Եհովան Իսրայել ազգին կազմակերպչական հրահանգներ էր տալիս։ Նա մեզ՝ իր ներկայիս ժողովրդին ևս չի թողել առանց հրահանգների, որ կարողանանք կատարել իր կամքը։ Աշխարհով մեկ մեր մասնաճյուղերը, աստվածապետական շրջանները, ժողովները և քարոզչական ծառայության խմբերը միասին համագործակցում են, որ տարածեն բարի լուրը։ Մենք քարոզում ենք բոլորին, այդ թվում՝ նրանց, ովքեր մեր մայրենի լեզվով չեն խոսում (Հտն 14։6, 7

Երբևէ մտածե՞լ ես ուրիշ լեզու սովորելու մասին, որ այդ լեզվով խոսողներին հայտնես ճշմարտությունը։ Նույնիսկ եթե բավականաչափ ժամանակ չունես այլ լեզու սովորելու համար, կարող ես JW Language (JW լեզու) հավելվածի օգնությամբ այդ լեզվով մի պարզ մատուցում սովորել։ Այդ մատուցումը ծառայության ժամանակ կիրառելուց հետո դու կզգաս այն նույն ուրախությունը, ինչ Քրիստոսի առաջին դարի հետևորդները զգացին, երբ տեսան, թե տարբեր վայրերից Երուսաղեմ եկած մարդիկ որքան են զարմանում՝ իրենց մայրենի լեզվով լսելով «Աստծու մեծամեծ բաների մասին» (Գրծ 2։7–11

ԴԻՏԻՐ «ԴԱՐՁԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԸՆԿԵՐԸ. ՍՈՎՈՐԻՐ ՔԱՐՈԶԵԼ ՕՏԱՐԱԽՈՍ ՄԱՐԴԿԱՆՑ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • JW Language հավելվածը ո՞ր դեպքերում կարող է օգնել մեզ։

  • Որո՞նք են դրա առանձնահատկություններից մի քանիսը։

  • Բարի լուրը պետք է քարոզվի բոլոր լեզուներով

    Ձեր տարածքում ի՞նչ լեզվով խոսող մարդիկ կան։

  • Ի՞նչ պետք է անես, եթե բարի լուրով հետաքրքրվող մարդը այլ լեզվով է խոսում (od, էջ 100–101, պրբ. 39–41