ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Արարչագործությունը ուսումնասիրելով՝ ավելի շատ ենք համոզվում, որ Եհովան իմաստուն է
Արդյո՞ք Եհովան միշտ գիտի, թե որն է լավագույնը մեզ համար։ Միանշանակ՝ այո՛։ Ուստի նրա տված առաջնորդությանը հետևելը իմաստուն է (Առ 16։3, 9)։ Բայց երբեմն գուցե համամիտ չլինենք Եհովայի տված առաջնորդության հետ։ Այդ ժամանակ հնարավոր է՝ նրա իմաստության հանդեպ մեր համոզվածությունը փորձվի։ Նման դեպքերում օգտակար կլինի խորհրդածել Աստծու արարչագործության շուրջ (Առ 30։24, 25; Հռ 1։20)։
ԴԻՏԻՐ «ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է։ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՄՐՋՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԻՑ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Ողջ օրը ինչո՞վ են զբաղվում մրջյունները։
-
Մրջյունները ինչպե՞ս են խուսափում կուտակումներից։
-
Մարդիկ ի՞նչ կարող են սովորել մրջյունների տեղաշարժվելու ունակությունից։
ԴԻՏԻՐ «ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է։ ԻՇԱՄԵՂՎԻ՝ ԹՌԻՉՔԸ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Օդաչուները ի՞նչ դժվարության են բախվում փոքր ինքնաթիռներով թռչելիս։
-
Իշամեղուն ինչպե՞ս է օդում պահում իր հավասարակշռությունը։
-
Մարդիկ ինչպե՞ս կարող են օգուտներ քաղել իշամեղվի բնազդային իմաստությունից։
Քո շուրջը գտնվող ստեղծագործությունների մասին խորհելով՝ ինչպե՞ս ես համոզվել, որ Եհովան իմաստուն է։