Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Դասեր՝ Սամուելի կյանքից

Դասեր՝ Սամուելի կյանքից

Սամուելը հավատարիմ մնաց Եհովային իր ողջ կյանքի ընթացքում։ Պատանի Սամուելը չցանկացավ դառնալ Հեղիի ապականված որդիների՝ Օֆնիի ու Փենեհեսի նման (1Սմ 2։22–26)։ Նա «մեծանում էր, և Եհովան նրա հետ էր» (1Սմ 3։19)։ Տարեց հասակում Սամուելը շարունակեց հավատարմորեն ծառայել Եհովային, չնայած որ նրա որդիները այդպես չվարվեցին (1Սմ 8։1–5

Ի՞նչ կարող ենք սովորել Սամուելի օրինակից։ Եթե երիտասարդ ես, համոզված եղիր, որ Եհովան հասկանում է, թե ինչ դժվարությունների ես բախվում ու ինչ ես զգում։ Նա կօգնի քեզ քաջ լինել (Ես 41։10, 13)։ Իսկ եթե ծնող ես, ու քո երեխան դադարել է ծառայել Եհովային, մխիթարվիր՝ իմանալով, որ Սամուելը չէր կարող իր չափահաս որդիներին ստիպել, որ պահեին Եհովայի օրենքները։ Խնդիրը Եհովայի ձեռքը հանձնելով՝ նա պահեց իր հավատարմությունը ու հաճեցրեց իր երկնային Հորը՝ Եհովային։ Գուցե քո լավ օրինակը երեխայիդ մղի վերադառնալու Եհովայի մոտ։

ԴԻՏԻՐ «ՍՈՎՈՐԵՆՔ ՆՐԱՆՑԻՑ — ՍԱՄՈՒԵԼ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Լինելով պատանի՝ Սամուելը ինչպե՞ս քաջություն դրսևորեց։

  • Դենին ինչպե՞ս քաջություն դրսևորեց։

  • Որպես տարեց՝ Սամուելը ի՞նչ լավ օրինակ է թողել։

  • Եհովան օգնում է նրանց, ովքեր հաստատակամորեն ճիշտն են անում

    Ինչպե՞ս Դենիի ծնողները լավ օրինակ եղան։