Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑԴ

Օգնիր ուսումնասիրողին խուսափել վատ ընկերակցությունից

Օգնիր ուսումնասիրողին խուսափել վատ ընկերակցությունից

Եհովայի ընկերը դառնալու համար Աստվածաշունչ ուսումնասիրողը պետք է լավ ընկերներ ձեռք բերի (Սղ 15։1, 4)։ Լավ ընկերակցությունը կմղի նրան անել այն, ինչ ճիշտ է (Առ 13։20; lff, դաս 48

Երբ ուսումնասիրողին օգնում ես հեռու մնալ վատ ընկերակցությունից, ձգտիր հասկանալ նրան։ Նրա համար գուցե դժվար է դադարեցնել շփումը աշխարհիկ ընկերների հետ։ Ուստի անկեղծ հետաքրքրություն ցույց տուր նրա հանդեպ և ժամանակ հատկացրու նրան ու դա արա ոչ միայն ուսումնասիրության ժամանակ։ Օրինակ՝ կարող ես տեքստային հաղորդագրություն ուղարկել, զանգել կամ կարճ այցելություն կատարել։ Նրա հոգևոր աճին զուգընթաց հրավիրիր Աստծու ժողովրդի հետ ժամանակ անցկացնելու։ Այդպիսով նա կտեսնի, որ ստանում է շատ ավելին, քան թողնում է (Մկ 10։29, 30)։ Քո սիրտն էլ ուրախությամբ կլցվի, երբ տեսնես, թե ինչպես է Եհովայի ընտանիքը մեծանում։

ԴԻՏԻՐ «ՕԳՆԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԻՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՎԱՏ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ո՞րն է վատ ընկերակցությունը (1Կթ 15։33

  • Ինչպե՞ս էր Ջեյդը պատկերացնում Վկաների հավաքույթը։

  • Նետան ինչպե՞ս օգնեց Ջեյդին լավ ընկերներ գտնել։