ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ամրացրու վստահությունդ Աստծու Խոսքի հանդեպ
Աստծու Խոսքը կարող է լիովին վերափոխել մեր կյանքը (Եբ 4։12)։ Սակայն որպեսզի Աստվածաշունչը ուղեցույց դառնա մեզ համար, պետք է համոզված լինենք, որ այն իսկապես «Աստծու խոսքն» է (1Թղ 2։13)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ամրացել մեր վստահությունը Աստծու Խոսքի հանդեպ։
Ամեն օր Աստվածաշնչից մի հատված կարդա։ Կարդալիս ուշադրություն դարձրու այն փաստերին, որոնք ցույց են տալիս, որ Եհովան է Աստվածաշնչի հեղինակը։ Օրինակ՝ կարող ես կարդալ «Առակներ» գրքում գրված խորհուրդները և խորհել այն մասին, թե դրանք որքան գործնական են նույնիսկ մեր օրերում (Առ 13։20; 14։30)։
Ուսումնասիրության պլան մշակիր։ Ծանոթացիր այն փաստերին, որոնք ցույց են տալիս, որ Աստվածաշունչը Աստծու ներշնչմամբ է գրված։ Օրինակ՝ կարող ես կարդալ «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկի «Աստվածաշունչ» թեմայի «Ներշնչված է Աստծուց» խորագրի տակ եղած նյութերը։ «Ինչպես է Աստվածաշունչը հասել մեզ» հոդվածում («Արթնացե՛ք», 2008 թ. հունվար) նույնպես փաստեր կարող եք գտնել, որ Աստվածաշնչի բովանդակությունը չի փոխվել։
ԴԻՏԻՐ «ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ... ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ՃՇՄԱՐԻՏ Է» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Եգիպտոսում Կառնակի տաճարի պատի վրա հայտնաբերվածը ինչպե՞ս է հաստատում Աստծու Խոսքի ճշմարտացիությունը։
-
Ինչո՞ւ ենք համոզված, որ Աստվածաշնչի բովանդակությունը չի փոխվել։
-
Այն, որ Աստվածաշունչը հասել է մեզ, ինչպե՞ս է վկայում, որ դա Աստծու Խոսքն է (կարդա Եսայիա 40։8)։