Հունվարի 29–փետրվարի 4
ՀՈԲ 40-42
Երգ 124 և աղոթք | Բացման խոսք (1ր)
1. Դասեր՝ Հոբի օրինակից
(10ր)
Գիտակցիր, որ Եհովան շատ ավելին գիտի, քան դու (Հոբ 42։1-3; w10 10/15, էջ 3-4, պրբ. 4-6)։
Պատրաստ եղիր ընդունելու Եհովայից ու նրա կազմակերպությունից եկող խորհուրդը (Հոբ 42։5, 6; w17.06, էջ 25, պրբ. 12)։
Եհովան վարձատրում է նրանց, ովքեր հավատարիմ են մնում իրեն՝ չնայած դժվարություններին (Հոբ 42։10-12; Հկ 5։11; w22.06, էջ 25, պրբ. 17-18)։
2. Հոգևոր գանձեր
(10ր)
-
Հոբ 42։7— Իրականում ո՞ւմ դեմ էին խոսում Հոբի երեք ընկերները, և դա իմանալն ինչպե՞ս կարող է օգնել, որ դիմանանք ծաղրանքին (it-2, էջ 808)։
-
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4ր) Հոբ 42։1-17 (th, դաս 11)
4. Զրույց սկսիր
(3ր) ՏՆԵՏՈՒՆ։ Բնակիչը քրիստոնյա չէ (lmd, դաս 5, կետ 3)։
5. Աշակերտներ պատրաստիր
6. Ելույթ
(4ր) lmd, հավելված Ա, կետ 2։ Թեմա՝ «Երկիրը երբեք չի կործանվելու» (th, դաս 13)։
Երգ 108
7. Օգնիր ուրիշներին զգալ Եհովայի սերը։
(15ր) Քննարկում։
Մենք ուրախ ենք, որ պաշտում ենք սիրո Աստծուն (1Հվ 4։8, 16)։ Եհովայի սիրագորով էությունը ձգում է մեզ, ու մենք ուզում ենք մտերիմ մնալ նրա հետ։ Որպես Եհովայի գառներ՝ մենք մեզ սիրված ենք զգում նրա կողմից։
Մենք ամեն ջանք թափում ենք, որ արտացոլենք Եհովայի սերը մեր ընտանիքի անդամների, հավատակիցների և ուրիշների հետ վարվելակերպում (Հոբ 6։14; 1Հվ 4։11)։ Եթե սեր ցուցաբերենք, կօգնենք մարդկանց ճանաչել Եհովային ու մտերմանալ նրա հետ։ Եվ հակառակը, եթե սեր չցուցաբերենք, մարդկանց համար դժվար կլինի զգալ, որ Եհովան սիրում է իրենց։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Եհովայի ընտանիքում քրիստոնեական սեր գտանք»։ Հետո ունկնդիրներին հարցրու։
Սեր դրսևորելու կարևորության վերաբերյալ ի՞նչ ես սովորում Լեյ-Լեյի և Միմիի օրինակից։
Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր հավատակիցներին զգալ Եհովայի սերը։
-
Նրանց վերաբերվիր որպես Եհովայի թանկ գառների (Սղ 100։3)։
-
Քո խոսքերով քաջալերիր նրանց (Եփ 4։29)։
-
Փորձիր հասկանալ նրանց զգացմունքները (Մթ 7։11, 12)։