Հունվարի 8-14
ՀՈԲ 34-35
Երգ 30 և աղոթք | Բացման խոսք (1ր)
1. Երբ կյանքն անարդար է թվում
(10ր)
Եհովան երբեք անարդարությամբ չի վարվում (Հոբ 34։10; wp19.1, էջ 8, պրբ. 2)։
Գուցե թվա, թե վատ մարդիկ չեն պատժվում իրենց արարքների համար, բայց իրականում նրանք չեն կարող թաքնվել Եհովայի աչքից (Հոբ 34։21-26; w17.04, էջ 10, պրբ. 5)։
Անարդարության զոհ դարձած մարդկանց օգնելու լավագույն կերպը նրանց Եհովայի մասին սովորեցնելն է (Հոբ 35։9, 10; Մթ 28։19, 20; w21.05, էջ 7, պրբ. 19-20)։
2. Հոգևոր գանձեր
(10ր)
-
Հոբ 35։7— Ի՞նչ նկատի ուներ Եղիուսը, երբ Հոբին ասաց. «Կամ ի՞նչ է [Աստված] ստանում քո ձեռքից» (w17.04, էջ 29, պրբ. 3)։
-
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4ր) Հոբ 35։1-16 (th, դաս 10)
4. Զրույց սկսիր
(3ր) ՏՆԵՏՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր (lmd, դաս 10, կետ 3)։
5. Զրույց սկսիր
(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ։ Փոքր երեխաներ ունեցող անհատին ցույց տուր, թե jw.org կայքում ինչպես ծնողների համար օգտակար տեղեկություններ գտնի (lmd, դաս 1, կետ 4)։
6. Աշակերտներ պատրաստիր
Երգ 58
7. Ցանկություն ունե՞ս «խոսքը քարոզելու» ոչ պաշտոնական իրավիճակում։
(15ր) Քննարկում։
Պողոսը հորդորեց Տիմոթեոսին. «Խոսքը քարոզիր, արա այն հրատապության զգացումով» (2Տմ 4։2)։ Հունարեն բայը, որը թարգմանվել է «արա այն հրատապության զգացումով» արտահայտությամբ, երբեմն կիրառվում էր ռազմական համատեքստում այն իմաստով, որ զինվորը կամ հսկիչը իր դիրքում միշտ պատրաստ էր գործելու։ Այս արտահայտությունը լավ նկարագրում է մեր այն ցանկությունը, որ ուզում ենք միշտ պատրաստ լինել ամեն հնարավորության դեպքում վկայություն տալու։
Մենք սիրում ենք Եհովային ու գնահատում ենք ամեն բան, որ նա արել է մեզ համար, ուստի ուրիշներին պատմում ենք նրա գեղեցիկ հատկությունների մասին։
Կարդա Սաղմոս 71։8։ Հետո ունկնդիրներին հարցրու։
Ի՞նչ լավ բաներ ես սիրում պատմել ուրիշներին Եհովայի մասին։
Մենք ոչ պաշտոնական վկայություն ենք տալիս նաև այն պատճառով, որ սիրում ենք մարդկանց։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Հարյուրավոր մարդիկ գտան ճշմարտությունը»։ Հետո ունկնդիրներին հարցրու։
-
Ճշմարտությունը գտնելու հարցում ոչ պաշտոնական վկայությունը ի՞նչ դեր է խաղացել հարյուրավոր մարդկանց համար։
-
Եկեղեցու այս նախկին անդամները ի՞նչ օգուտներ են ստացել՝ իմանալով ճշմարտությունը։
-
Մարդկանց հանդեպ սերը ինչպե՞ս է օգնում, որ ոչ պաշտոնական վկայություն տանք։
-
Ինչո՞ւ ես կարծում, որ ոչ պաշտոնական վկայությունը արդյունավետ մեթոդ է ուրիշներին օգնելու ճանաչել Եհովային։