Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Փետրվարի 26–մարտի 3

ՍԱՂՄՈՍ 11-15

Փետրվարի 26–մարտի 3

Երգ 139 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Պատկերացրու քեզ Աստծու խաղաղ նոր աշխարհում

(10ր)

Երբ մարդիկ չեն հարգում օրենքներն ու կարգուկանոնը, դա բռնարարքների է հանգեցնում, որին ականատես ենք լինում այսօր (Սղ 11։2, 3; w06 5/15, էջ 18, պրբ. 3

Կարող ենք վստահ լինել, որ Եհովան շուտով կվերացնի բռնությունը (Սղ 11։5; wp16.4, էջ 11

Եհովայի խոստացած փրկության մասին խորհելը կօգնի, որ համբերությամբ սպասենք մեր ազատագրմանը (Սղ 13։5, 6; w17.08, էջ 7, պրբ. 15

ԱՌԱՋԱՐԿ։ Կարդա Եզեկիել 34։25-ը և մի պահ պատկերացրու քեզ այդ համարում նկարագրված խաղաղ պայմաններում (kr, էջ 236, պրբ. 16

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Սղ 14։1— Այսպիսի մտածելակերպը ինչպե՞ս կարող է վտանգավոր լինել անգամ քրիստոնյաների համար (w13 9/15, էջ 19, պրբ. 12

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(2ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ։ Մարդուն հրավիրիր Հիշատակի երեկոյին (lmd, դաս 5, կետ 3

5. Զրույց սկսիր

(1ր) ՏՆԵՏՈՒՆ։ Մարդուն հրավիրիր Հիշատակի երեկոյին (lmd, դաս 3, կետ 4

6. Զրույց սկսիր

(3ր) ՏՆԵՏՈՒՆ։ Բնակչին հետաքրքրում է Հիշատակի երեկոյի հրավիրատոմսը (lmd, դաս 7, կետ 4

7. Աշակերտներ պատրաստիր

(5ր) lff, դաս 13, «Ամփոփում», «Վերհիշենք» և «Նպատակ դիր» բաժինները։ Օգտագործիր «Բացահայտիր ավելին» բաժնի հոդվածներից մեկը, որ օգնես Աստվածաշունչ ուսումնասիրողին հասկանալ, թե ինչ է զգում Աստված կեղծ կրոնի հանդեպ (th, դաս 12

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 8

8. «Իմաստությունը պատերազմական գործիքներից ավելի լավ է»։

(10ր) Քննարկում։

Ողջ աշխարհը ողողված է բռնությամբ։ Եհովան գիտի, որ մեզ մեծ ցավ է պատճառում բռնությունը, որի ականատեսը կամ զոհն ենք դառնում։ Նա նաև գիտի, որ պաշտպանության կարիք ունենք։ Կերպերից մեկը, որով նա պաշտպանում է մեզ, իր Խոսքն է՝ Աստվածաշունչը (Սղ 12։5-7

Աստվածաշնչի իմաստությունը «պատերազմական գործիքներից ավելի լավ է» (Ժղ 9։18)։ Մտածիր, թե ինչպես կարող են հետևյալ աստվածաշնչյան սկզբունքները պաշտպանել մեզ բռնության զոհ դառնալուց։

  • Ժղ 4։9, 10— Խուսափիր անապահով տարածքներում և իրավիճակներում մենակ մնալուց։

  • Առ 22։3— Հասարակական վայրերում ուշադիր եղիր, թե ինչ է կատարվում շուրջդ։

  • Առ 26։17— Մի՛ ներքաշվիր քեզ չվերաբերող վիճաբանությունների մեջ։

  • Առ 17։14— Հեռացիր այն տարածքից, որտեղ ուր որ է կարող է կռիվ սկսել, ինչպես նաև հեռու մնա բողոքի ցույցեր անցկացնող ամբոխից։

  • Ղկ 12։15— Ունեցվածքդ պաշտպանելու համար կյանքդ ռիսկի մի՛ ենթարկիր։

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Ընդօրինակիր հավատի տեր մարդկանց, ոչ թե անհավատներին— Ենոքին, ոչ թե Ղամեքին»։ Հետո ունկնդիրներին հարցրու։

Ինչպե՞ս Ենոքի օրինակը ազդեց հոր որոշման և գործելակերպի վրա, երբ առնչվեց բռնության (Եբ 11։5

Որոշ իրավիճակներում քրիստոնյան գուցե մտածի, որ իրեն և իր ունեցվածքը պաշտպանելու համար ողջամիտ քայլեր ձեռնարկելու կարիք կա։ Այդ դեպքում պետք է իր կարողության սահմաններում ամեն բան անի, որ մարդկային կյանքի կորուստ չլինի, և արյունապարտ չդառնա (Սղ 51։14; տես «Դիտարան», 2017թ., հուլիս, «Ընթերցողների հարցերը»)։

9. Հիշատակի երեկոյի քարոզարշավ՝ սկսած մարտի 2-ից՝ շաբաթ օրվանից

(5ր) Ելույթ, որը ներկայացնում է երեցը։ Նշիր, թե քարոզարշավի, հատուկ ելույթի և Հիշատակի երեկոյի հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկվել ձեր ժողովի տարածքում։ Հիշեցրու քարոզիչներին, որ մարտ և ապրիլ ամիսներին կարող են ենթառահվիրա ծառայել 15 ժամով։

10. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

Եզրափակիչ խոսք (3ր) | Երգ 40 և աղոթք