Հունվարի 6-12
ՍԱՂՄՈՍՆԵՐ 127-134
Երգ 134 և աղոթք | Բացման խոսք (1ր)
1. Ծնողնե՛ր, շարունակեք հոգ տանել ձեր թանկագին պարգևների մասին
(10ր)
Ծնողները կարող են համոզված լինել, որ Եհովան կօգնի իրենց հոգալ ընտանիքի կարիքները (Սղ 127։1, 2)։
Երեխաները թանկագին պարգևներ են Եհովայից (Սղ 127։3; w21.08, էջ 5, պրբ. 9)։
Կրթեք երեխային՝ հաշվի առնելով նրա յուրահատկությունները (Սղ 127։4; w19.12, էջ 27, պրբ. 20)։
2. Հոգևոր գանձեր
(10ր)
-
Սղ 128։3— Ինչո՞ւ է սաղմոսերգուն որդիներին համեմատում ձիթենու շիվերի հետ (it-1, էջ 543)։
-
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4ր) Սղ 132։1-18 (th, դաս 2)
4. Զրույց սկսիր
(3ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ (lmd, դաս 1, կետ 3)։
5. Զրույց սկսիր
(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Զրուցակցիդ հավատալիքը հակասում է Աստվածաշնչի սովորեցրածին (lmd, դաս 5, կետ 4)։
6. Օգնիր աշակերտ դառնալ
(5ր) lff, դաս 16, կետ 4-5։ Ուսումնասիրողիդ տեղեկացրու, թե ինչ քայլեր ես ձեռնարկել, որ ուսումնասիրությունը բաց չթողնվի քո բացակայության ընթացքում (lmd, դաս 10, կետ 4)։
Երգ 13
7. Ծնողնե՛ր, օգտագործո՞ւմ եք ամենաազդեցիկ գործիքը
(15ր) Քննարկում
Եհովայի կազմակերպությունը բազմաթիվ նյութեր է լույս ընծայել, որպեսզի ծնողները Եհովայի մասին սովորեցնեն իրենց երեխաներին։ Սակայն ամենաազդեցիկ գործիքներից մեկը շարունակում է մնալ ծնողների լավ օրինակը (2Օր 6։5-9)։
Հիսուսը աշակերտներին ուսուցանելիս օգտագործել է այս ազդեցիկ գործիքը։
Կարդա Հովհաննես 13։13-15։ Հետո ներկաներին հարցրու։
-
Անձնական օրինակով ուսուցանելու Հիսուսի մեթոդը ինչո՞ւ է արդյունավետ։
Ծնողնե՛ր, ձեր արարքները կարող են ցույց տալ, թե որքանով են ձեր սովորեցրածները կարևոր։ Եթե լավ օրինակ լինեք ձեր երեխաների համար, նրանք հակված կլինեն լսելու ձեզ ու հետևելու ձեր օրինակին։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Երեխաներին պետք է սեփական օրինակով կրթել»։ Հետո ներկաներին հարցրու։
-
Եղբայր և քույր Գարսիաները ի՞նչ կարևոր դասեր սովորեցրին իրենց աղջիկներին։
-
Այս տեսանյութը ինչպե՞ս կօգնի, որ շարունակես երեխաներիդ համար լավ օրինակ լինել։
8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն
(30ր) bt, գլ. 20, պրբ. 13-20