Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վերայցելության հիմք պատրաստենք

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վերայցելության հիմք պատրաստենք

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ

Մենք ցանկանում ենք ջրել մեր ցանած ճշմարտության սերմերը (1Կթ 3։6)։ Երբ հանդիպում ենք մեկին, ով հետաքրքրություն է ցույց տալիս, լավ կլինի բաց հարց թողնենք, որպեսզի վերայցելենք և քննարկենք։ Դա ավելի կմեծացնի նրա հետաքրքրությունը և մեզ համար հեշտ կլինի նրան նորից այցելել։ Հաջորդ անգամ հանդիպելիս կարող ենք ասել, որ եկել ենք պատասխանելու անցած անգամ բարձրացված հարցին։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Երբ մատուցում ես պատրաստում տնետուն ծառայության համար, նաև մտածիր մի հարց, որին կպատասխանես հաջորդ այցելության ժամանակ։ Դա կարող է լինել հարց, որի պատասխանը տրվում է քո առաջարկած գրականության մեջ կամ էլ ուսումնասիրության ձեռնարկներից մեկում, որը կուզեիր ներկայացնել նրան վերայցելելիս։

  • Երբ ավարտում ես հետաքրքրություն ցույց տված անհատի հետ զրույցդ, ասա, որ կցանկանաս կրկին խոսել նրա հետ, և տուր քո պատրաստած հարցը։ Հնարավորության դեպքում վերցրու նրա կոնտակտային տվյալները։

  • Եթե ասում ես, թե կոնկրետ երբ կայցելես նրան, խոսքիդ տերը եղիր (Մթ 5։37