Եզեկիան վարձատրվեց իր հավատի համար
Ասորեստանի թագավոր Սենեքերիմը ռաբսակին ուղարկեց Երուսաղեմ և վերջինիս միջոցով պահանջեց բացել քաղաքի դարպասները։ Ռաբսակը իր խոսքերով փորձեց այնպես անել, որ հրեաները առանց կռվի հանձնվեն։
-
Ասաց, որ օգնություն չունեն։ Եգիպտոսը չի կարող օգնել ձեզ (Ես 36։6)։
-
Կասկած սերմանեց։ Եհովան չի պատերազմի ձեզ համար, քանի որ դուք այլևս չունեք նրա հավանությունը (Ես 36։7, 10)։
-
Վախեցրեց։ Դուք չեք կարող դեմ կանգնել ասորեստանցիների հզոր բանակին (Ես 36։8, 9)։
-
Գայթակղեց։ Եթե հանձնվեք Ասորեստանին, ձեր կյանքը կբարելավվի (Ես 36։16, 17)։
Եզեկիան անսասան հավատ դրսևորեց Եհովայի հանդեպ
-
Նա իր հնարավորության սահմաններում ամեն բան արեց, որ քաղաքը պատրաստ լինի դիմանալու պաշարմանը։
-
Նա աղոթեց Եհովային, որ փրկի իրենց և ժողովրդին հորդորեց նույնն անել։
-
Եզեկիան վարձատրվեց հավատ դրսևորելու համար. Եհովան հրեշտակ ուղարկեց, որը մեկ գիշերում ասորեստանցիների բանակում 185 000 զինվոր սպանեց։