ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Ո՛վ Եհովա.... քեզ եմ ապավինում»
Անչափ կարևոր է, որ Եհովային ապավինենք թե՛ բարենպաստ, թե՛ դժվարին ժամանակներում (Սղ 25։1, 2)։ Մ. թ. ա. ութերորդ դարում Հուդայում ապրող հրեաները հայտնվեցին շատ ծանր իրավիճակում, և Աստծու հանդեպ նրանց վստահությունը փորձության ենթարկվեց։ Այն ժամանակվա դեպքերից կարող ենք բազում դասեր քաղել (Հռ 15։4)։ «Ո՛վ Եհովա.... քեզ եմ ապավինում» տեսանյութը դիտելուց հետո փորձեք պատասխանել հետևյալ հարցերին։
-
Ի՞նչ ծանր իրավիճակում հայտնվեց Եզեկիան։
-
Եզեկիան ինչպե՞ս կիրառեց Առակներ 22։3-ում գրված սկզբունքը, մինչ սպասում էր քաղաքի պաշարմանը։
-
Եզեկիան ինչո՞ւ չցանկացավ հանձնվել Ասորեստանին կամ դաշինք կնքել Եգիպտոսի հետ։
-
Ի՞նչ առումով է Եզեկիան լավ օրինակ քրիստոնյաների համար։
-
Ի՞նչ իրավիճակներում է փորձվում Եհովայի հանդեպ մեր վստահությունը։