Եհովան հոգ է տանում իր ժողովրդի մասին
Առատաձեռն տանտիրոջ պես՝ Եհովան մեզ առատ հոգևոր սնունդ է տալիս։
«Զորքերի Տեր Եհովան այս լեռան վրա բոլոր ժողովուրդների համար խնջույք է կազմակերպելու»
-
Երբ աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ միասին հաց էին ուտում, դա նշանակում էր, որ նրանք խաղաղ ու ընկերական հարաբերություններ ունեն։
«Ոսկրածուծով լի յուղոտ կերակրատեսակներով, նստվածք ունեցող ու զտված գինով»
-
Յուղոտ կերակրատեսակները, նստվածք ունեցող ու զտված գինին խորհրդանշում են այն ճոխ հոգևոր սնունդը, որ Եհովան տալիս է մեզ։